չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դատարանը մերժել է Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

Դատարանը մերժել է Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր` օգոստոսի 8-ին մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ին ասել է  Ռոբերտ Նազարյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը:

«Որոշման արդյունքը դրական եմ գնահատում, դեռ չեմ ծանոթացել որոշման բովանդակությանը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։

Նշենք, որ ՀՔԾ-ն այդ առնչությամբ տարածել էր հայտարարություն։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Նազարյանն առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

  • Կիսվել: