ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռոբերտ Բազիկյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Ռոբերտ Բազիկյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռոբերտ Բազիկյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։  Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Ռոբերտ Բազիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից»,- ասված է հրամանագրի  մեջ:

  • Կիսվել: