շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
roadpolice.am հարթակը վերագործարկվել է՝ քաղաքացիներին մատուցելով առավել արագ և հարմարավետ հանրային ծառայություններ

roadpolice.am հարթակը վերագործարկվել է՝ քաղաքացիներին մատուցելով առավել արագ և հարմարավետ հանրային ծառայություններ

Ներքին գործերի նախարարությունը լավարկել է հաշվառման-քննական բաժիններում նախկինում գործող հերթագրման համակարգը։

Ներդրված հիբրիդային մոդելը քաղաքացուն հնարավորություն է ընձեռում սպասարկվել թե՛ առցանց այց ամրագրելու, թե՛ տեղում՝ կենդանի հերթի ձևաչափով:

roadpolice.am հարթակում կատարելով համապատասխան քայլերը՝ կարելի է տեսնել հերթագրման համար հասանելի բոլոր ազատ օրերն ու ժամերը և ամրագրել՝ ըստ հարմարավետության։

Հերթագրման քայլերի հերթականությունը վերաբերում է թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց։

Քաղաքացիներն այսուհետ հնարավորություն ունեն այց ամրագրել վարորդական վկայականի որակավորման քննությունների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ գործողությունների մասով ինչպես Roadpolice.am հարթակի միջոցով, այնպես էլ EarlyOne մոբայլ հավելվածի միջոցով։

  • Կիսվել: