ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին

ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին

Հայաստանում կալանավորված, ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով երեկ ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանին է դիմել նրա փաստաբան Արկադյա Գևորգյանը։ Դիմել են նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ:
 
Ինչպես  InfoPort.am-ին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, փաստաբանը բարձրացրել է ինչպես Միսակ Լազարյանին չհանձնելու, այնպես էլ Հայաստանում ապաստանի տրամադրման հարցերը:
 
Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացվել է, որ Գլխավոր դատախազությունը հանձնման հարցով դեռ որոշում չի կայացրել, և հարցը գտնվում է քննարկման փուլում:
 
Վաղն Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ կնախաձեռնվի վարույթ և հանձնման ու ապաստանի հարցրեով պարզաբանումներ ու անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հարցերով կհասցեագրվեն գրություններ, կձեռնարկվեն օրենքով նախատեսված քայլեր։
 
Քանի որ փաստաբանը նշել է, որ Մ.Լազարյանը հայտարարել է հացադուլ, այդ հարցը նույնպես կլինի Պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո:
 
 

  • Կիսվել: