ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռազմիկ Մկրտչյանի և մյուսների նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին

Ռազմիկ Մկրտչյանի և մյուսների նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի և մյուսների նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառով: Այս մասին Մկրտչյանը հայտնել է սոցկայքի իր էջում։

Նա, մասնավորապես, նշել է․

Գ.Պողոսյանի հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործով իմ և մյուսների նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառով:
 
Միաժամանակ հայտնում եմ, որ ես,որպես բարի կամքի դրսևորում, Գ.Պողոսյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ բողոք չեմ ներկայացնում:

  • Կիսվել: