շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը՝ կաշառք տալու դրվագով

Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը՝ կաշառք տալու դրվագով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացել է «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի գործով դատական նիստը: Դատական նիստին հարցաքննվել են վկաները:

Նշենք, որ այս գործով Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին նախարարի տեղակալին կաշառք տալու, իսկ Արսեն Դավթյանը՝ կաշառք ստանալու համար։

Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը նիստի ավարտից հետո  նլրագրողներին ասել է, որ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը նաև մեղադրվում է քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ):

  • Կիսվել: