երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Քույր ու եղբոր ծեծի գործով Տաթև համայնքի վարչական ղեկավարն ու ևս մեկ անձ կալանավորվել են

Քույր ու եղբոր ծեծի գործով Տաթև համայնքի վարչական ղեկավարն ու ևս մեկ անձ կալանավորվել են

Տաթև համայնքի վարչական ղեկավար Գոռ Մինասյանն ու ևս մեկ անձ երկու ամսով կալանավորվել են: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ Գոռ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), և 1 անձի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)» հոդվածներով:

Մինասյանի ձերբակալությունը կապված է հունիսի 17-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ, որի շրջանակում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այդ միջադեպի հետևանքով 34-ամյա աղջիկ է մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Ժամեր անց բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև նրա եղբայրը, որն այնքան է ծեծված եղել, որ դեմքը եղել է անճանաչելի, նաև մուրճով վնասել են երիտասարդի ոտքը:

 

Նրանց հայրը պնդել է, որ վնասվածքներ է պատճառել Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը:

Վերջինս, ըստ բողոքող կողմի, անձնական հարցեր ունի ծեծի ենթարկված երիտասարդների հոր հետ:

  • Կիսվել: