շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Քուչակ գյուղում տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով վարույթ է նախաձեռնվել

Քուչակ գյուղում տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով վարույթ է նախաձեռնվել

Այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վթարի և դրա հետևանքով 1 անձի մահվան ու 12 անձի տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ Ապարանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։

Նշենք, որ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ բնակավայարի վարչական տարածքում բախվել են «Opel Zafira» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: