երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Քրիստիննե Գրիգորյանը գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից մարդու և մարդասիրական իրավունքի խախտումների փաստեր

Քրիստիննե Գրիգորյանը գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից մարդու և մարդասիրական իրավունքի խախտումների փաստեր

Սեպտեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան տիկին Քրիստիննե Գրիգորյանն առցանց հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գործադիր տնօրեն տիկին Էլեոնոր Մորելի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Իլյա Նուզովի հետ։
 
Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցը՝ հատուկ անդրադարձ կատարելով կյանքի իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի խախտումներին, ինչպես նաև քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը:
 
Պաշտպանը պատասխանել է նաև գործընկերների հարցերին և ներկայացրել մարդու իրավունքների պատշպանության ներկայիս իրավիճակը Հայաստանում։

  • Կիսվել: