շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քրիստիննե Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների հետ հանդիպմանը խոսել է ռազմագերիների, պատերազմական հանցագործությունների մասին

Քրիստիննե Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների հետ հանդիպմանը խոսել է ռազմագերիների, պատերազմական հանցագործությունների մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին: Պաշտպանը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին է ներկայացրել հաստատության մանդատը, անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանին կից հասարակական խորհուրդներին, ներկայացրել խորհուրդների ձևավորման նպատակներն ու գործառույթները:
 
Իր խոսքում Գրիգորյանը անդրադարձել է ՄԻՊ-ի կառուցվածքին, աշխատանքների ուղղություններին, կարևորել նաև մարզային ստորաբաժանումների աշխատանքը:
 
Այնուհետև պատասխանել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների հարցերին՝ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքների, ՀՀ-ում մարդու իրավունքների մարտահրավերների, խոսքի և հավաքների ազատության, կանանց իրավունքների հետ կապված:
 
Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է հրապարակված արտահերթ զեկույցները, անդրադարձել դրանցում ներկայացված փաստերին՝ խոսելով ռազմագերիների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգումների, անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերի մասին:
 
Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ ՄԻՊ-ի հրապարակած զեկույցները ներկայացվել են միջազգային կառույցներին և դերակատարներին:

  • Կիսվել: