Ես համակարգում չընկալված զգալու զգացողություն չունեմ. Ծովինար Թադեւոսյան
Ես համակարգում չընկալվելու վերաբերմունք, չընկալված զգալու զգացողություն չեմ ունենում, այնպես որ կարծում եմ՝ մամուլի հրապարակումները խիստ սուբյեկտիվ են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց համակարգում իրեն չեն ընկալում:
Դիտարկմանը, որ եթե ինքը արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ընկերուհին չլիներ, հաստատ այդ պաշտոնին չէր լինի, քանի որ այլ տեղերում իրեն նախկինում չեն տեսել, Ծովինար Թադեւոսյանը պատասխանեց. «Ես նախկինում ղեկավարել եմ քրեակատարողական ծառայության սոցիալ-հոգեբանական իրավական աշխատանքները, դուք չեք տեսելը, դա էլի ձեր սուբյեկտիվ հարցն է: Հասարակությունը իրավունք ունի ցանկացած ձև մեկնաբանի ցանկացած գործընթաց»: