Քրեակատարողական ծառայությունը ՔԿՀ-ներում հայտարարում է աշխատանքի ընդունելություն. Ով կարող է դիմել
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը Երևան, Վանաձոր, Գորիս քաղաքներում և Արթիկ, Աբովյան, Արմավիր, Սևան, քաղաքների մոտակայքում տեղակայված քրեակատարողական հիմնարկներում հայտարարում է աշխատանքի ընդունելություն՝ անվտանգության և պահպանության ապահովման բաժինների կրտսեր խմբի թափուր պաշտոնների համար։
Աշխատանքի ընդունվելու համար կարող են դիմել հայերենին տիրապետող, մինչև 30 տարեկան բոլոր այն ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն առնվազն միջնակարգ կրթություն, անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից)։
Դիմել կարող են նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, պետական պահպանության ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին և ներկա մինչև 55 տարեկան ծառայողները։
Հաշվարկային աշխատավարձը՝ սկսած 260․ 233 ՀՀ դրամից։
Պաշտոն զբաղեցնող ծառայողը
- ամսական ստանում է համապատասխան հավելումներ,
- պետությունը հոգում է յուրաքանչյուր տարվա համար նրա ապահովագրության սոցիալական փաթեթի անվճար տրամադրումը, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական ծառայություններ մատուցումը,
- պետությունը պարբերաբար նախաձեռնում է արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու մի շարք ծրագրեր,
- Քրեակատարողական ծառայության բարեփոխումների շրջանակում առկա են նաև այլ սոցիալական երաշխիքներ,
- ծառայության որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ժամանակակից սարքավորումների և ծրագրերի ներդրում: