շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Իրանի փոխդեսպանին և հյուպատոսին

Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Իրանի փոխդեսպանին և հյուպատոսին

Փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիին և նորանշանակ հյուպատոս Հոսեյն Ռահիմիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, տեղաբաշխմանը, ինչպես նաև դատապարտյալների արտահանձնմանն առնչվող հարցեր:

Ծառայության պետը կարևորել է հարևան պետությունների միջև ոլորտային սերտ համագործակցությունը՝ հավաստիացնելով, որ իրանցի ազատազրկված անձանց կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց արժանանում է պատշաճ ուշադրության և լուծում ստանում օրենսդրության պահանջներին համապատասխան:

 
 
 

Փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին Ա. Գոյունյանին հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն քրեակատարողական ոլորտի գործունեության առանձնահատկություններին ծանոթանալու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր քննարկելու համար:

  • Կիսվել: