չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիրը լուծված է

Քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիրը լուծված է

Քրեակատարողական ծառայությունը լուծել է քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիրը։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քրեակատարողական ծառայությանպետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:

«Քրեակատարողական ծառայությունը իրականացվում է ծառայության կենտրոնական մարմնում և թվով 12 քրեակատարողական հիմնարկներում, որոնք նախատեսված են 5346 անձի պահման համար»,- ասաց նա և ընդգծեց, որ կալանավորված և դատապարտված անձնանց  ընդհանուր թիվը կազմում է 2230 մարդ, որոնցից 1028-ը կալանավոր և 1202-ը դատապարտյալ։ 

  • Կիսվել: