կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քրեակատարողական հիմնարկում պահվող հացադուլ հայտարարած անձինք դադարեցրել են հացադուլը. Քրեակատարողական ծառայություն

Քրեակատարողական հիմնարկում պահվող հացադուլ հայտարարած անձինք դադարեցրել են հացադուլը. Քրեակատարողական ծառայություն

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը տարածել է պարզաբանում՝ համաձայն որի 2020 թվականի հունվարի 8-ին զանգվածային մի շարք լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող 8 անձանց կողմից հացադուլ հայտարարելու վերաբերյալ։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը հայտնել է, որ իրականում հացադուլ հայտարարել էր 6 անձ, որոնք բոլորն էլ դադարեցրել են հացադուլը։

Հունվարի 9-ին որոշ լրատվամիջոցներ շարունակել են տարածել տեղեկատվություն ազատությունից զրկված այդ անձանց կողմից հացադուլը շարունակելու վերաբերյալ։

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ այսօրվա դրությամբ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձինք չկան։

  • Կիսվել: