երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին և նրա հետ գտնվող 4 անձանց քրեական ոստիկանները փողոցից բռնել ու տեղափոխել են գլխավոր վարչություն

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին և նրա հետ գտնվող 4 անձանց քրեական ոստիկանները փողոցից բռնել ու տեղափոխել են գլխավոր վարչություն

Այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված վարչության ծառայողները Երևանի փողոցներից մեկում բռնել և քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխել 5 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գլխավոր վարչություն տեղափոխվածներից մեկը քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունովն է, ով ավելի շատ հայտնի է Արտյոմ Կանևսկոյ անունով։

  • Կիսվել: