ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»

ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի փնտրտուքների մեջ է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո ՔՊ-ն չի կարողանում ՄԻՊ թեկնածու գտնել, որը կհամապատասխանի բոլոր պահանջներին, միեւնույն ժամանակ, ընկալելի կլինի հանրության համար:

Թեեւ այս օրերին ՄԻՊ թեկնածուի անուններ շրջանառվում են, բայց տեղեկացանք, որ ՔՊ-ն մինչ օրս էլ թեկնածու չունի:

Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՄԻՊ-ի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Հաշվի առնելով, որ 10-օրյա ժամկետը լրանում է հաջորդ շաբաթ, իշխող խմբակցությունը պետք է մյուս շաբաթ արդեն վերջնական որոշում կայացնի:

Ըստ նույն օրենքի՝ ՄԻՊ ընտրելու համար անհրաժեշտ է 65 ձայն, այսինքն՝ ՔՊ-ն միայնակ կարող է անցկացնել իր թեկնածուին՝անկախ ընդդիմության քվեարկությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: