հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2023թ. մարտի 29-ի հրամանով Արման Մելքոնյանն ազատվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից և նշանակվել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կայքէջից։

Արման Մելքոնյանը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ էր նշանակվել արդարադատության նախարարի՝ 2019թ. օգոստոսի 7-ի հրամանով։ Նրա տեղափոխությունից հետո հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր ստանձնել է արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանը:

Նշենք, որ Արման Մելքոնյանը ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի որդին է։

  • Կիսվել: