երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քոչարյանը կմնա կալանքի տակ

Քոչարյանը կմնա կալանքի տակ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։ Վճիռը հրապարակեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել էին գրավով փոխարինել Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը:

  • Կիսվել: