հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քոչարյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 4-ին

Քոչարյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 4-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօրվա դատական նիստը։  

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է քովիդ-19-ի թեստ։ Նախագահը շփում է ունեցել քովիդ-հիվանդի հետ և այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Հայկ Ալումյանը դատարանին է ներկայացրել թեստի հանձնումը հաստատող բժշկական փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։ 

Բացի այդ, կորոնավիրուսային հիվանդության թեստ է հանձնել նաև նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը, ով նույնպես այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ 

Դատավորը տեղեկացրեց, որ ապրիլի 27-ից գտնվելու է իր ամենամյա արձակուրդի մեջ։ Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը, ժամը 13։00-ն։

  • Կիսվել: