հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քոչարյանի գործով արձանագրված 30-ից ավելի խախտում ուղարկել եմ Մակրոնին․ փաստաբան (տեսանյութ)

Քոչարյանի գործով արձանագրված 30-ից ավելի խախտում ուղարկել եմ Մակրոնին․ փաստաբան (տեսանյութ)

Անցած տարի նոյեմբեր ամսին ես երկու ժամ մասնակցեցի Ռոբերտ Քորչարյանի ու մյուսների գործով դատավարությանը և հասկացա, որ այդ ամենը թատրոն է։ Այս մասին «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է «Միջազգային քրեական» դատարանի անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը։ Նշենք, որ այդ դատական նիստից հետո փաստաբանն այլևս չի ներկայացել դատական մյուս նիստերին։

Թորոսյանի խոսքով՝ իրավական տեսանկյունից այս դատավարությունն իրենք հաղթել են․ «Երեսունից ավել խախտումներ ենք արձագանքել, որոնք ուղարկել եմ եվրոպական մի շարք ինստիտուտների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին»։

Փաստաբանն անընդունելի է համարում այն հանգամանքը, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ռոբերտ Քոչարյանին, ով այս օրերին գտնվում էր Հայաստանի բժշկական կենտրոններից մեկում, նորից տեղափոխել են մեկուսարան․ «Պետք է Ռոբերտ Քոչարյանին բժշկական կենտրոնից տուն ուղարկեին, մինչդեռ նորից մեկուսարան տեղափոխեցին»։

Ըստ փաստաբանի՝ իշխանության կողմից նման պահվածքը պետական մահափորձի նման քայլ է: «Երբ ՄԱԿ-ն ասում է, որ կալանավորներին պետք է տուն ուղարկել, Հայաստանի իշխանություններն անում են հակառակը։ Եթե Ռոբերտ Քոչարյանին որևէ բան պատահի այս ժամանակահատվածում, ես պատրաստ եմ դիմել «Միջազգային քրեական» դատարան, որպեսզի ՀՀ վարչապետին, Արդարադատության նախարարին ու գործը քննող դատավորին, որը պետք է քննի խափանման միջոցի հարցը, կանչեն պատասխանատվության»,-ասել է նա:

Թորոսյանը նաև նշել է, որ եթե իշխանությունների ցանկությունն ամեն գնով Քոչարյանին կալանքի տակ պահելը, ապա դա ժողովրդավարության հետ որևէ աղերս չի կարող ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: