հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց. Սեյրան Օհանյանի պաշտպանը կորոավիրուսով է վարակվել

Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց. Սեյրան Օհանյանի պաշտպանը կորոավիրուսով է վարակվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստը:

Նիստերի քարտուղարը զեկուցեց, որ դատարան են ստացվել ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի, ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսնայանի դիմումները, ինչպես նաեւ տեղեկանք՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստին չէր ներակայացել նաեւ տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը՝ խնդրելով իր բացակայությունը համարել հարգելի::

Մյուս բացակայող պաշտպաններից ևս գրութուն կար՝ նրանք հայտնում էին, որ Իննեսա Պետրոսյանի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է ցույց  տվել: Նա և Կարեն Մեժլումյանը, որպես կոնտակտավոր անձ, ինքնամեկուսացված են:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ըստ բ/կ-ից ստացված տեղեկանքի՝ ելնելով առողջական վիճակից՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստին։

«Տեղեկանքում առկա չեն տեղեկություններ այն մասին, թե որքան ժամանակ նա չի կարողանա մասնակցել նիստերին»,- ասաց դատավորը:

Վերջինս հայտնեց նաեւ, որ ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն իր դիմումով խնդրել է հետաձգել դատական նիստերը մինչ ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հանդարտեցումը:

 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 9 ժ-ին 13:00-ին:

  • Կիսվել: