երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չկա որևէ ցուցմունք Արմեն Աշոտյանի դեմ և առհասարակ՝ որևէ մեղադրող ապացույց․ փաստաբան

Չկա որևէ ցուցմունք Արմեն Աշոտյանի դեմ և առհասարակ՝ որևէ մեղադրող ապացույց․ փաստաբան

«Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է» և հետապնդվում է Նիկոլ Փաշինյանի «ուղիղ ցուցումով»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Դեռևս անցյալ տարվա դեկտեմբեր ամսից պահանջում եմ քննիչից իրականացնել Արմեն Աշոտյանի առերեսումները իր դեմ վկայած անձանց հետ: Քննիչը իմ այդ միջնորդությունը մերժում է, պատճառաբանելով, որ դա իր որոշելիքն է, թե երբ իրականացնի առերեսումները:

Մի քանի օր առաջ կրկին միջնորդել եմ իրականացնել այդ առերեսումները, ներառելով նաև այն անձանց, ում վրա, ըստ քննիչի և կոռուպցիոն դատարանների, Արմենը ներազդել է և այդպիսով խախտել նախորդ խափանման միջոցի պայմանները:

Այսօր ստացել եմ քննիչի գրությունը, որ իմ միջնորդությունը թողնվում է առանց քննության, քանի որ անցյալ տարի դեկտեմբերին այդ հարցի շուրջ կայացվել է մերժման որոշում: Եվ ոչ մի խոսք այն մասին, որ միջնորդության մեջ նշվել է նոր հանգամանք՝ առերեսել այն մարդկանց հետ, ում վրա իբր Ա.Աշոտյանը ներազդել է, այն էլ՝ ապօրինաբար, և այդ պատճառով կալանավորվել:

Քննիչի գրությունից հետևում է մի բան՝ քրեական վարույթում չկա (վստահ եմ՝ չի էլ կարող լինել) որևէ ցուցմունք Արմենի դեմ և առհասարակ՝ որևէ մեղադրող ապացույց»,- գրել է փաստաբանը։

  • Կիսվել: