երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քննչական կոմիտեում կա հարուցված քրեական գործ․ ՄԻՊ-ը՝ Եռաբլուրի դեպքերի իրավական գնահատականների մասին

Քննչական կոմիտեում կա հարուցված քրեական գործ․ ՄԻՊ-ը՝ Եռաբլուրի դեպքերի իրավական գնահատականների մասին

Ես Եռաբլուրի դեպքերը տեսանյութերով եմ տեսել, դատապարտել եմ այդ վարքագիծը և  պարզաբանումներ եմ պահանջել ոստիկանությունից։ Այս առումով հետամուտ եմ լինելու՝ ստանալու այդ պարզաբանումները ոչ միայն  ոստիկանական գործողությունների, այլ նաև գործողությունները կոնկրետ իրավական գնահատականի արժանացնելու առումով։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին Եռաբլոուրում ոստիկանության ծառայողների կողմից զոհվածների ծնողներին բռնության ենթարկելու և ՄԻՊ-ի այս իրողությանն արձագանքելու  հարցին։  

«Այս պահին ոստիկանությունից ունեմ պատասխան, որ կարգապահական  մի քանի վարույթներ են հարուցվել,  Քննչական կոմիտեում կա հարուցված քրեական գործ։ Սպասում եմ արդյունքներին, այն իմաստով, թե ոստիկանության  քանի ծառայողի մասին է խոսքը, ինչ  կարգապահական պատասխանատվության է ենթարկվել և  քրեական գործը ուր է հասել , մեղադրյալներ կա՞ն, թե չէ»,- նշեց Գրիգորյանը։

  • Կիսվել: