հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քննչական կոմիտեն՝ Անի Սամսոնյանի` հանցագործության վերաբերյալ ներկայացրած հաղորդման մասին

Քննչական կոմիտեն՝ Անի Սամսոնյանի` հանցագործության վերաբերյալ ներկայացրած հաղորդման մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբի անդամի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1- ին մասով քննվող քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը։

Նա հայտնեց, որ քրեական գործով պլանավորված մի շարք քննչական եւ դատավարական գործողություններ հնարավոր չի եղել կատարել, քանի որ տուժողը հրաժարվել է  ներկայանալ հարցաքննության, ինչպես նաեւ՝ այլ քննչական գործողությունների կատարմանը՝ կորոնովիրուսային վարակի տարածման պատճառով:

Նշենք, որ այսօր ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնել էր, որ հաղորդում է ներկայացրել օգտատիրոջ կողմից ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ բռնության կոչեր հնչեցնելու համար։

Միաժամանակ նա հայտնել էր, որ հարցում է ուղարկել նաեւ Քննչական կոմիտե՝ տեղեկանալու, թե ինչ ընթացքում է գտնվում իր նախորդ հաղորդում, որը կցել էին այդ խմբի կողմից քաղաքացուն ինքնադատաստանի ենթարկելու փաստի վերաբերյալ քննվող քրեական գործին։

 

  • Կիսվել: