ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննարկվում է «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» հարկային համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը

Քննարկվում է «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» հարկային համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը

Խորհրդարանը քննարկում է կառավարության կողմից ներկայացված ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև 2020 թվականի փետրվարի  7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» հարկային համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը:

«Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով ՀՀ-ի ու ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել են ընդհանուր 21 միլիոն 146 հազար 263 եվրո արժողությամբ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ի պետական սահմանի հյուսիսային անցակետերն արդիականացված են` Մեղրիի անցակետի արդիականացումը կնպաստի նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաև տարանցիկ փոխադրումները»,- ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

  • Կիսվել: