Քննարկվել է ԱԺ նիստերի օրակարգում դատավորների սոցիալական երաշխիքների ավելացման հարցը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիլիթ Մակունցի գրասենյակից:
Քննարկվել է ԱԺ առաջիկա հերթական նիստերից մեկի օրակարգում ընդգրկել դատավորների սոցիալական երաշխիքների ավելացման մասին հարցը:
Այս քայլով լուծում է ստանում կենսաթոշակի մեկնող դատավորների պատշաճ հատուցման խնդիրը: