շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քննարկում՝ ՄԻԵԴ վճիռների կատարման գործում մարդու իրավունքների ազգային հաստատությունների և ՀԿ-ների դերը (տեսանյութ)

Քննարկում՝ ՄԻԵԴ վճիռների կատարման գործում մարդու իրավունքների ազգային հաստատությունների և ՀԿ-ների դերը (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանը հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ԵԽ Նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Այս փորձի մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանը ներկայացրել են «Կատարման եվրոպական ցանց»-ի կազմակերպած միջոցաման ժամանակ։

Նշենք, որ «Կատարման եվրոպական ցանցը» աշխատում է ԵԽ ողջ
տարածաշրջանում իր ունեցած անդամների և գործընկերների՝ իրավաբանների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքների հետ՝ նպաստելով ՄԻԵԴ-ի վճիռների լիարժեք և ժամանակին կատարմանը։

  • Կիսվել: