ՔԿ շենքի դիմացից ոստիկանության հսկողության ներքո գտնվող Սպարտակ Ղուկասյանին առևանգել են․ փաստաբան
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, Գյումրուց տեղափոխվել է Երևան քաղաքի քննչական վարչություն։ Այս մասին 24News-ին հայտնեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Թե ինչ գործի շրջանակներում, դեռ փաստաբանին էլ հայտնի չէ․ «Ես ճանապարհին եմ, մի 40 րոպեից նոր կհասնեմ, կիմանամ»։
Սպարտակ Ղուկասյանին հրավիրել են Շիրակի մարզի քննչական բաժին՝ քննչական գործողություններ կատարելու։
«Պետք է այլ վարույթով հարցաքննվեր ու ՔԿ վարչության շենքի դիմացից ոստիկանության հսկողության ներքո գտնվող Սպարտակ Ղուկասյանին առևանգել են»,-ասաց փաստաբանը։


