ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՔԿ նախագահը քրեական ենթամշակույթին առնչվող թեմաներով խորհրդակցություն է անցկացրել

ՔԿ նախագահը քրեական ենթամշակույթին առնչվող թեմաներով խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքների որակման հիմնահարցերի և այդ գործերով քննության մեթոդիկայի հիմնախնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմը և կոմիտեի քրեագիտական վարչության ծառայողները։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քրեագիտական վարչության պետ Ռ.Վարդանյանը ներկայացրել է քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքների քննության վերաբերյալ մշակված մեթոդական ուղեցույցը, քննարկվել են արարքների որակման և տարանջատման, դրանց բացահայտման, քննության պլանավորման, պատշաճ կազմակերպման, առանձին քննչական գործողությունների տակտիկական առանձնահատկությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային փորձի կիրառման հնարավորությունները։

Քննարկման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հ.Գրիգորյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

  • Կիսվել: