ՔԿ-ն մանրամասնում է՝ ինչու են խուզարկվում ՀՅԴ-ականների տները
Դաշնակցականների բնակարաններում այսօր առավոտից տեղի ունեցող խուզարկությունների, ինչպես նաև մի շարք դաշնակցականների ձերբակալությունների վերաբերյալ Քննչական կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ.
«2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։
Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում»։