ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քիչ առաջ խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել. Աղաջանյան

Քիչ առաջ խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել. Աղաջանյան

Քիչ առաջ խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել։ Այս պահին միջոցառումներ են իրականացվում սույն անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

՛՛Չնայած այն հանգամանքին, որ ուղիղ եթերում ոստիկանության ներկայացուցիչը բազմիցս նշեց, որ սադրանքի հեղինակը քաղաքացիական անձ էր, և ոստիկանությունը չէր կարող նման անհեթեթ գործողություն իրականացնել, որոշ լրատվամիջոցների կողմից եղածը համառորեն մեկնաբանվում է որպես ոստիկանության կողմից իրականացրած սադրանք, ինչը, կրկնում եմ, իրականության հետ որևէ աղերս չունի։

Սադրիչի ինքնությունը պարզելուն պես հանրությանը հավելյալ կտեղեկացնենք։

Ողջախոհություն բոլորիս՛՛,-նշել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի մասնակիցներից մեկը ծխագլան էր նետել։
 
 
 

  • Կիսվել: