հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քամահրական վերաբերմունք դրսևորած անձինք այլեւս անելիք չունեն ՀՀ ոստիկանությունում․ Վարչապետ (տեսանյութ)

Քամահրական վերաբերմունք դրսևորած անձինք այլեւս անելիք չունեն ՀՀ ոստիկանությունում․ Վարչապետ (տեսանյութ)

Ոստիկանության աշխատակիցը, ոստիկանության համազգեստը պետք է  յուրաքանչյուր քաղաքացու մոտ առաջացնի պատկառանքի զգացում, պետք է ունեն խիստ զգաստացնող նշանակություն: Այս մասին այսօր ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանին ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ես շնորհավորելով պարոն Ղազարյանին ոստիկանապետի պատոնում նշանակվելու առիթով, ուզում եմ ասել, որ ամենաառաջին խնդիրը համարում եմ նրա կողմից այդ էներգիայի հաղորդելը, ոստիկանությանը նոր լիցք տալը համավարակի դեմ պայքարի առումով»,- նշեց ասաց վարչապետը։

 Նա ընդգծեց, որ չի ցանկացել հեղափոխությունից հետո ՀՀ ոստիկանությունը կամ ոստիկանության որեւէ աշխատակցի ընկալել որպես բարիկադների այն կողմում գտնվողն մարդ:

Ըստ վարչապետի՝ ոստիկանության բոլոր աշխատակիցները ստացել են հնարավորություն  դիրքավորվել ըստ նոր Հայաստանի, նոր արժեքների, նոր նպատակների: 

«Կա աշխատանք, կա պրոֆեսիոնալիզմ եւ կա նվիրվածություն, եւ բոլոր այն մարդիկ, որոնք գնացել են այս ճանապարհով, իրենք պետք է գնահատված զգան իրենց: Իսկ որոնք քամահրական վերաբերմունք են ցուցաբերել այս ճանապարհին, նրանք էլ պետք է գնան իրենց ճանապարհով: Նրանք այլեւս անելիք չունեն ՀՀ ոստիկանությունում: Իհարկե, պետք է շատ զգույշ լինել՝ թացը չորի հետ չխառնելու համար»,-իր խոսքում շեշտեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: