ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քաջարանցիները ծափողջյուններով ձերբակալվածներին ճանապարհեցին Երեւան. ցույցն ավարտվեց

Քաջարանցիները ծափողջյուններով ձերբակալվածներին ճանապարհեցին Երեւան. ցույցն ավարտվեց

Մոտ 9 ժամ անց Կապանում  հավաքված քաղաքացիները որոշեցին դադարեցնել բողոքի ակցիան:

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը Քննչական մարմնի ներկայացուցչի հետ բանակցելուց հետո դիմեց քաջարանցիներին  հայտարարելով, որ իրեն երաշխիքներ են տվել, որ կլինի արդար քննություն եւ որ ձերբակալված երիտասարդները բռնության չեն ենթարկվի: Նա քաջարանցիներին կոչ արչեց բացել ճանապարհը, թույլ տալ, որ ոստիկանական մեքենան տղաներին տեղափոխի Երեւան:

«Ես վստահում եմ մեր ոստիկանության բարձաստիճան պաշտոնյաներին, համոզված եմ  որ բռնություն չի լինի եւ կլինի արդար քննություն, իսկ եթե երաշխիքները չպահվեն, ես ինքս ձեզ հետ նորից կգամ այստեղ»,-ասաց նա:

Համյանքապետը կարողացավ համոզել քաջարանցիներին, նրանք հետ քաշվեցին, աղոթեցին եւ ծափողջյուններով, «Հաղթանակ» եւ նրանց անունները վանկարկելով՝ ճանապարհեցին երիտասարդներին, հայտնում է news.am-ը։

Հիշեցնենք, որ երեկ խուզարկություն  կատարվել Քաջարան համայնքապետի և իր մերձավորների բնակարաններում։ 4 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության կողից։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ նրանց նկատմամբ Կապանի ոստիկանության բաժանմունքում բռնույթյուն է կատարվել։ 

Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում։ 

Միջադեպին անդրադարձել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ։

Կապանի ոստիկանության մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներ է հանդիպել  մարզպետ Հունան Պողոսյանը նշելով, որ ձերբակալվողներն անցնում են կոնկրետ քրեական գործով,  տեղի ունեցածում որևէ քաղաքական ենթատեքստ չկա, և բոլորն իրենց արածի համար պետք է պատասխան տան։

  • Կիսվել: