հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաղաքացու կողմից հիշատակված քննիչի գործողություններին գնահատական տալու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն

Քաղաքացու կողմից հիշատակված քննիչի գործողություններին գնահատական տալու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն

Նելլի Միքայելյանի hաղորդման հիման վրա՝ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող բնակարանի՝ Ն.Միքայելյանի ժառանգության մասնաբաժինը խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվում է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով և 178-րդ հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետով:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշյալ քրեական գործով Նելլի Միքայելյանը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով 2020թ. մարտի 9-ին նշանակվել է դատափաստաթղթաբանական և դատաձեռագրաբանական համալիր կրկնակի փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Վերը նշված փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո քրեական գործով կկայացվի համապատասխան դատավարական որոշում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020թ. մայիսի 14-ին Նելլի Միքայելյանի կողմից լրագրողներին տրված հարցազրույցում հիշատակված ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչի գործողություններին գնահատական տալու նպատակով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, նշանակվել է ծառայողական քննություն:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացին բողոքի ակցիա էր իրականացնում՝ նշելով, որ ինքը ժամանակին կանգնել է այս Կառավարության կողքին, բայց այսօր սեփական մաշկի վրա զգում է այս համակարգային այլանդակությունը: Նա հայտնում էր, որ Երևանի քննչական վարչությունում իմ նկատմամբ բռնություն են գործադրել:

  • Կիսվել: