երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Քաղաքացին գողացել է մի շարք գյուղերի հակակարկտային կայանների մարտկոցները

Քաղաքացին գողացել է մի շարք գյուղերի հակակարկտային կայանների մարտկոցները

Ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարտ-ապրիլ ամիսներին Երասխահուն, Վարդանաշեն, Արգավանդ, Մարգարա գյուղերի հակակարկտային կայաններից գողացել են 7 մարտկոց՝ ՊՈԱԿ-ին պատճառելով 240.000 դրամի վնաս: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի 27-ամյա մի բնակիչ։ Նա Էջմիածնի Զվարթնոց թաղամասից բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։ Պարզվել է, որ նա գողացել էր նաև Արմավիրի մարզի Սարդարապատ, Արևիկ, Ալաշկերտ, Մրգաշատ, Արազափ գյուղերի հակակարկտային կայանների մարտկոցները:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հարուցված քրեական գործն ուղարկվել է Արմավիրի քննչական վարչություն:

  • Կիսվել: