ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որեւէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա. ԱՆ

«Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որեւէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա. ԱՆ

«Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որեւէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա: Այս մասին պարզաբանում է ներկայացրել Արդարադատության նախարարությունը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ հայ երեխա է որդեգրել աշխարհահռչակ իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինան:

ԱՆ ներկայացրած պարզաբանման մեջ մասնավորապես, նշվում է.

«Հիմք ընդունելով 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի լրատվության միջոցներով հրապարակված ֆուտբոլային նախկին մրցավար, ներկայում ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ եւ Իտալական մրցավարների ասոցիացիայի խորհրդատու Պյեռլուիջի Կոլինայի վերաբերյալ հայտարարությունը՝ առ այն որ վերջինս երեխա է որդեգրել Հայաստանի Հանրապետությունից եւ այն էլ հանցավոր ճանապարհով, պաշտոնապես տեղեկացնում ենք.

Արդարադատության նախարարությունը երբեւէ Իտալիայի Հանրապետության կենտրոնական մարմնից չի ստացել Պյեռլուիջի Կոլինայի դիմումը Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու մտադրությամբ: «Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որեւէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա:

Միաժամանակ, Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ երեխայի որդեգրման գաղտնիքը որդեգրողի կամքին հակառակ հրապարակելու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսում է քրեական պատասխանատվություն»:

  • Կիսվել: