երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի և ավագ մասնագետի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն

Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի և ավագ մասնագետի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն

Արդարադատության նախարարի հրամանով՝ իրականացվել է Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում ընդհանուր գործունեության ուսումնասիրություն, որի արդյունքներն արդարադատության նախարարի համապատասխան ցուցումով ուղարկվել է Ծառայություն՝ խախտման հատկանիշներ պարունակող արարքներն ու հանգամանքները քննարկելու և խախտումներ թույլ տված պրոբացիայի ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու համար: Արդյունքում, Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի համապատասխան հրամաններով նշանակված ծառայողական քննություններից մեկի արդյունքներով որոշում է կայացվել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի և ավագ մասնագետի նկատմամբ կիրառել կարգապահական պատասխանատվության միջոց՝ «նախազգուշացում»: Մյուսը ծառայողական քննությունը դադարեցվել է՝ պրոբացիայի ծառայողի կողմից իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվելով պայմանավորված:

  • Կիսվել: