չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՓՊ-ն հատուկ կարգ է սահմանել պատերազի մասնակից փաստաբանների ընտանիքների համար

ՓՊ-ն հատուկ կարգ է սահմանել պատերազի մասնակից փաստաբանների ընտանիքների համար

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 17.03.2021թ. թիվ 45-Լ որոշմամբ յուրաքանչյուր տարվա համար սահմանվել են պատերազմի հետևանքով զոհված, գերեվարված, անհայտ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած ընտանիքի անդամ ունեցող փաստաբանների ընտանիքներին հարգանքի տուրք մատուցելու օրեր, ինչպես նաև հաստատվել է այդ օրերը ընտրելու կարգը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակը:

Ըստ այս նոր նախաձեռնության, փաստաբանական համայնքը պատերազմի հետևանքով զոհված, գերեվարված, անհայտ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած ընտանիքի անդամ ունեցող փաստաբանների ընտանիքներին յուրաքանչյուր տարվա ընթացքում որոշված օրերին հատուկ ուշադրություն է դարձնելու, որը ներառելու են հետևյալ միջոցառումները՝

1) զոհվածի շիրիմին այցելելը.

2) զոհվածի հիշատակի համար միջոցառում կազմակերպելը.

3) փաստաբանի ընտանիքին նվեր փոխանցելը.

4) փաստաբանի ընտանիքին անհրաժեշտ աշխատանքներին (այդ թվում՝ այգեգործություն, վերանորոգում) մասնակցելը.

5) փաստաբանի ընտանիքին հյուրընկալելը.

6) այլ միջոցառում իրականացնելը:

Նշված նախաձեռնությամբ, ըստ հաղորդագրության, Փաստաբանների պալատը նպատակ ունի գոտեպնդել այն փաստաբաններին, որոնց ընտանիքի անդամները զոհվել են, գերեվարվել են, անհայտ կորել են կամ հաշմանդամություն են ձեռք բերել, ինչպես նաև օրինակ ծառայել հայրենիքի պաշտպանների նկատմամբ մյուս մասնագիտական համայնքների կողմից հատուկ ուշադրություն դարձնելու հարցում:

  • Կիսվել: