երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Փորձագետները սատարում են Ամուլսարի պաշտպաններին. հայտարարություն

Փորձագետները սատարում են Ամուլսարի պաշտպաններին. հայտարարություն

Այսօր մի խումբ փորձագետներ և իրավաբաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Նրանք վերահաստատել են Ամուլսարի հնարավոր շահագործման արդյունքում բնության ու մարդկանց առողջությանը, գյուղատնտեսությանը սպառնացող աղետալի հետևանքների վերաբերյալ տարբեր հարթակներից հնչեցրած ահազանգը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Մենք՝ ներքոստորագրյալներս, մտահոգություն ենք հայտնում Ամուլսարի շուրջ վերջին օրերին ծավալվող զարգացումների, ինչպես նաև իշխանությունների կողմից բնապահպանական ոլորտում տասնամյակներ վարվող անխոհեմ և ոչ հեռահար քաղաքականության կապակցությամբ, որի արդյունքում վտանգված են հայրենիք բնությունն ու ՀՀ քաղաքացու բարեկեցությունը:

Մենք վերահաստատում ենք Ամուլսարի հնարավոր շահագործման արդյունքում բնության ու մարդկանց առողջությանը, գյուղատնտեսությանը սպառնացող աղետալի հետևանքների վերաբերյալ տարբեր հարթակներից հնչեցրած ահազանգը և պահանջում անհապաղ դադարեցնել այն:

Միևնույն ժամանակ պատրաստակամություն ենք հայտնում ՀՀ իշխանությանը տրամադրել հիմքեր, որոնք ապացուցում են, որ ՛՛Լիդիան Արմենիա՛՛ ընկերությանը ընդերքօգտագործման թույլտվության տրամադրումը տեղի է ունեցել ՀՀ օրենսդրության ու միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով, ուստի դրա անվավեր ճանաչումը չի կարող առաջացնել որևէ տնտեսական կամ իրավական հետևանք ՀՀ-ի համար:

Համոզված ենք, որ դրանց առկայությունն ապահովում է ցանկացած դատական հարթության մեջ բերված վեճի դրական ելք:

Առաջնորդվելով վերոգրյալով՝ ՀՀ իշխանությանւ կոչ ենք անում ոլորտի մասնագետների հետ անհապաղ մեկնարկել քննարկումներ՝ իրավիճակը հօգուտ ՀՀ ժողովրդի ու բնության հանգուցալուծելու ազնիվ նպատակով:

Կարինե Դանիելյան-աշխ. գիտ. դոկտ., ՛՛Հանուն կայուն մարդկայինն զարգացման՛՛ ասոցիացիա
Սիլվա Ադամյան-կենսաբան, ՛՛Թռչնասերների միություն՛՛ ՀԿ
Արթուր Համբարձումյան-իրավաբան
Գրիգոր Գրիգորյան-առողջապահության մասնագետ
Մարիամ Չախոյան-իրավաբան, ՛՛Թուխմանուկ՛՛ ՀԿ
Գոհար Օգանեզովա-կենս., գիտ. դոկտ., Հայկական բուսաբանական միություն
Ամալիա Համբարձումյան-կենսաքիմիկոս, ՛՛Խազեր՛՛ ՀԿ
Արևիկ Հովսեփյան-ջրաբան, ՛՛Ազգային ջրային համագործակցություն՛՛ ՀԿ
Լարիսա Ալավերդյան-ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան
Նազելի Վարդանյան-Հայաստանի անտառներ ՀԿ-ի տնօրեն՛՛:

  • Կիսվել: