շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փոփոխություններ՝ ուղղված դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը

Փոփոխություններ՝ ուղղված դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենսդրական փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է: Հիմնականում խմբագրական բնույթի առաջարկներ էր ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը:

Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները միտված են գործող իրավակարգավորումներն առավել հստակեցնելուն, օրենքներում առկա բացերը լրացնելուն, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, գործերը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքի ապահովմանը: Ըստ փոխնախարարի՝ փաթեթի ընդունման արդյունքում որոշակիորեն թեթևանալու են քաղաքացիների հոգսերը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

Դրական եզրակացության է արժանացել նաև ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Առաջարկվող փոփոխությունը տեխնիկական բնույթի է»,- ասել է արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:

  • Կիսվել: