ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փոխոստիկանապետը՝ «Դոն Պիպոյի» եղբոր սպանության մասին

Փոխոստիկանապետը՝ «Դոն Պիպոյի» եղբոր սպանության մասին

Երեկ աննախադեպ ծանր հանցագործություն է տեղի ունեցել հանրապետությունում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու այսօր ոստիկանապետը չի եկել խորհրդարան՝ ներկայացնելու 2020 թվականի բյուջեի կատարողականը՝ իր փոխարեն ուղարկելով տեղակալին:

«Ոստիկանապետն անձամբ էր մեկնել դեպքի վայր ու այնտեղ տեղում ղեկավարել օպերատիվ խմբի գործունեությունը։

Ոստիկանությունը, բացի իր բուն գործառույթներից, ուրիշ աշխատանքով տարված չէ: Քրեաբանական առումով այսօրվա ժամանակահատվածն այնպիսին է, որ նման դեպքերի աճ պետք է լիներ, նման դեպքերի աճ մենք կանխատեսել ենք՝ հաշվի առնելով հետպատերազմյան շրջանը, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության ծավալները»,-հավելեց նա:

Հիշեցնենք, նախօրեին սպանվել է «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի եղբայրը՝ Արմեն Ասատրյանը։

 Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

  • Կիսվել: