հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պիտի նստես, որ իմանաս. Սասուն Միքայելյանը՝ Էդմոն Մարուքյանին

Պիտի նստես, որ իմանաս. Սասուն Միքայելյանը՝ Էդմոն Մարուքյանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին ԱԺ որոշման նախագիծն այսօր ԱԺ-ում չընդունվեց:

Ձայները բաշխվել էին հետևյալ հարաբերակցությամբ՝ 14 կողմ, 77 դեմ, 15 ձեռնպահ:

Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ ներկայացված առաջարկները համահունչ են, բայց մետրոպոլիտենի գործունեության վերանայումը ռիսկային է։ Նա նշեց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, թե ՔԿՀ-ներում չեն թողնում դատապարտյալներին զբոսնել, ասաց, որ նման բան չի եղել:

Նա վստահեցրեց. «Ախր պիտի նստես, որ իմանաս։ Նման բան չի եղել, որ կալանավայրերից ամեն օր չհանեն։ Ես մեկուկես տարի մնացել եմ ԱԱԾ նկուղում, ամեն առավոտ հանել են ման տվել էն իշխանության օրոք» ։

Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանն արձագանքեցին, որ նամակներ են ստացել դրա մասին, սակայն Սասուն Միքայելյանը պատասխանեց.«Ես ասում եմ՝ ըտենց բան չկա, նստեք, իմացեք»:

  • Կիսվել: