շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետությունը պարտավոր էր կանխատեսել ինֆորմացիոն շոկը․ ՄԻՊ-ը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին

Պետությունը պարտավոր էր կանխատեսել ինֆորմացիոն շոկը․ ՄԻՊ-ը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին

Այո՛, պետությունը կարող էր կանխատեսել ինֆորմացիոն շոկը, ոչ մեկ չէր սպասում այդ հայտարարությունը, և պետությունը պարտավոր էր կանխատեսել: Այս մասին ասյօր Այսօր Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին առ այն, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ՄԻՊ-ի հայտարարությունն ինչ ուղերձ էր տալիս քաղաքացիներին:

«Այդ պահին բոլորիս հայացքն ուղղված էր առաջնագիծ, և քաղաքացիների անվտանգության և իրավունքների պաշպանության գլխավոր վայրը առաջնագիծն էր և այդ պահին բոլոր ռեսուրսները թիկունքից ուղղվում էին առաջնագիծ: Երբ դու պետությանը, որը հարձակման է ենթարկվել քաղաքացիների կողմից, դուք մեղադրում եք պետությանը, դա շատ նման է միջազգային հանրության որոշ դերակատարների հայտարարություններին, երբ կողմերին կոչ են անում պահպանել հրադադարը, այնինչ կողմերից մեկն է խախտել: Արդյո՞ք սա նշանակում է, որ քաղաքացիները միշտ կարող են, օրինակ, ահաբեկչական ակտեր անել և ասել, որ պետությունը լավ չի կանխել իմ ահաբեկչական ակտը»,-ասաց պատգամավորը:

Արման Թաթոյանը նշեց, որ նոյեմբերի 9-ին, երբ հայտարարվեց եռակողմ հայտարարության մասին,  դրան հետևող իրադարձությունների առումով ՄԻՊ–ը դատապարտել է բռնությունը: Նա շեշտեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի խնդիրը պետության վերահսկումն է:

«Պետությունը իրավունք չունի արդարանալ այն իրավիճակով, որ ռեսուսրների սահմանափակ լինելու պատճառով վերուղղել է այս ուղղությամբ և ես ճիշտ եմ արել, որ պետությանն եմ այդ առումով քննադատել, քանի որ պետությունը պարտավոր էր կանխատեսել»,-հավելեց նա:

  • Կիսվել: