շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պետությունը չի կարող աչքերը փակել խախտումների վրա․ ՊԵԿ պաշտոնյա

Պետությունը չի կարող աչքերը փակել խախտումների վրա․ ՊԵԿ պաշտոնյա

Արտակարգ դրության ժամանակահատվածում, այսինքն՝ այս տարվա մարտին, ապրիլին եւ մայիսին, կատարվել է ավելի քան 3565 թեմատիկ ստուգում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ հարկատուների տեսչության վարչության ընթացիկ վերահսկման բաժնի պետի տեղակալ Արթուր Հակոբյանը:

Նա հավելեց, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 406 չգրանցված աշխատակիցներ, իսկ հսկիչ-դրամարկղային սարքերի առումով գրանցվել են 1739 խախտումներ:

«Ինչ վերաբերում է հաճախակիացած ստուգումների վերաբերյալ բազմաթիվ բողոքներին, ասեմ, որ ստուգումները չեն կարող չանցկացվել: Պետությունը չի կարող աչքերը փակել խախտումների վրա»,- նշեց Հակոբյանը:

  • Կիսվել: