հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փետրվարի 3-ից 9-ը հայտնաբերվել է ոչ սթափ 62 վարորդ (տեսանյութ)

Փետրվարի 3-ից 9-ը հայտնաբերվել է ոչ սթափ 62 վարորդ (տեսանյութ)

Փետրվարի 3-ից 9-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 214 մեքենա, որոնցից 20-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 52 մեքենա։ 42-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 26, թաղանթապատված դիմապակիով` 79 տրանսպորտային միջոց։

  • Կիսվել: