ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետք է միշտ համախմբված հզորացնենք մեր Հայրենիքը․ՄԻՊ-ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ

Պետք է միշտ համախմբված հզորացնենք մեր Հայրենիքը․ՄԻՊ-ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ

 Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն ու մարդկության դեմ ուղղված այդ ծանրագույն ոճրագործությանը պատշաճ գնահատական չտալն է նաև պատճառը, որ հետագայում հանգեցրեց այլ ժողովուրդների ցեղասպանությունների: Այս մասին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի  կապակցությամբ իր ուղերձում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

 

«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի, օրը մենք ոգեկոչում ենք 1,5 միլիոն անմեղ զոհերին և խոնարհվում նրանց անմար հիշատակի առաջ։

Այս տարի Մեծ եղեռնի 105-րդ տարելիցը նշում ենք արտակարգ դրության պայմաններում, բայց դա չի խանգարում աշխարհասփյուռ հայությանը և առաջադեմ մարդկությանը հիշել ու դատապարտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն ու մարդկության դեմ ուղղված այդ ծանրագույն ոճրագործությանը պատշաճ գնահատական չտալն է նաև պատճառը, որ հանգեցրեց հետագա ցեղասպանությունների։

Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին՝ մենք պետք է միշտ համախմբված հզորացնենք մեր Հայրենիքը»,- ասել է Թաթոյանը։

  • Կիսվել: