շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Պետական սեփականություն հանդիսացող գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու նոր դեպքեր են պարզվել. ՀՀ գլխավոր դատախազություն

Պետական սեփականություն հանդիսացող գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու նոր դեպքեր են պարզվել. ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված՝ պետական սեփականություն հանդիսացած գույքի՝ նախկինում իրականցված օտարման գործընթացների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրությունները, որոնց ընթացքում պարզվում են միևնույն հանցավոր սխեմայով առերևույթ թույլ տրված հանցավոր չարաշահումներ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

 

Մասնավորապես, հերթական երկու գործարքների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրականացված ուսումանսիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։

Նշված առաջարկների հիման վրա ՍՊԸ-ն 01.12.2016թ. իրականացրել է Երևանի Արաբկիր համայնքի Ն. Զարյան փողոց 22 շենք, թիվ 16 հասցեում գտնվող 101.07 քմ մակերեսով նկուղի, ինչպես նաև առանձին՝ Աջափնյակ համայնքի 16 թաղամասի թիվ 19 հասցեում գտնվող 115.5 քմ մակերեսով տարածքի գնահատում, որոնց արդյունքում առաջին հասցեում նշված անշարժ գույքը գնահատվել է 4.8մլն, իսկ երկրորդ հասցեում նշված գույքը՝ 7.8մլն ՀՀ դրամ:

  • Կիսվել: