շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պետական համակարգի նկատմամբ վստահությունը մեծացել է, և մարդիկ մեր գրասենյակ էին գալիս հին, խունացած, դեղնած փաստաթղթերով․ Պաշտպան

Պետական համակարգի նկատմամբ վստահությունը մեծացել է, և մարդիկ մեր գրասենյակ էին գալիս հին, խունացած, դեղնած փաստաթղթերով․ Պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ուղղված դիմումների քանակի աճը պայմանավորված է պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ մարդու-ի իրադարձություններից հետո իրավունքների պաշտպանի գրասենյակի նկատմամբ քաղաքացիների վստահության աճով, այսօր Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելիս հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը։

Արձագանքելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի դիտարկմանը, Թաթոյանը հայտարարեց․ «Այո, դուք ճիշտ եք ասում՝ իրավիճակի փոփոխությունը հանգեցրել է ամբողջ պետական համակարգի հանդեպ մարդկանց վերաբերմունքի փոփոխությանը, ավելին, քանի որ շատ մեծացել են ակնկալիքները։ Մարդիկ տարիներով դիմել ու իրենց հարցին լուծում չի եղել, բայց հիմա, 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին կատարվածից հետո, մարդիկ մեր գրասենյակ էին գալիս հին, խունացած, դեղնած փաստաթղթերով։ Մենք օրինակ, ամիս ունեինք, որ 2018-ի հուլիսին, 2017-ի հուլիսի համեմատ, 10 անգամ շատացել էին բողոքները։ Սա նաև վերաբերում էր ողջ պետական ապարատին»։

  • Կիսվել: