հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պեմզաշենում մոր և 2 երեխաների սպանության կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ

Պեմզաշենում մոր և 2 երեխաների սպանության կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ 

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Շիրակի մարզի՝ 32-ամյա բնակիչ:

Վերջինս ձերբակալվել է՝ երկու անչափահասների և վերջիններիս մոր սպանության կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: 

 

  • Կիսվել: